«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մասոնական օթյակներից մինչև ցանցային կազմակերպություններ

Մասոնական օթյակներից մինչև ցանցային կազմակերպություններ
14.07.2009 | 00:00

ՏԱՃԱՐԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ՈՒԽՏԻ ԶԱՎԱԿՆԵՐ»
1118-ին Երուսաղեմում մի միաբանություն հիմնադրվեց։ Ինը կուսակրոն ասպետներ չքավորության երդում տվեցին։ Պահպանվել է անգամ նրանց կնիքը` երկու հեծյալ մի ձիու վրա` որպես ընչաքաղցությունը մերժող վկայություն։ Նպատակը Տիրոջ Գերեզման մեկնող ուխտավորների անվտանգության ապահովումն էր, նրանց պաշտպանությունը ռազմաշունչ սարակինոսների հարձակումներից։ Սկզբնապես միաբանության անդամներն աչքի էին ընկնում իրենց բարեպաշտությամբ և ճգնակեցությամբ։ Երուսաղեմի թագավոր Բալդուին 2-րդն անձամբ նրանց նստավայր հատկացրեց նախկինում Սողոմոն արքայի տաճարի զբաղեցրած վայրում։ Այստեղից էլ անվանումը` տամպլիերներ (լատ. tample-տաճար) կամ տաճարականներ։ Աստիճանաբար տամպլիերները սկսեցին ընդարձակել իրենց շարքերը և անգամ մի տեսակ աննկատ դարձան սարակինոսների դեմ մարտնչող գլխավոր ուժը։ Սակայն նույնքան էլ աննկատ ասպետական ոգին սկսեց դուրս մղվել ինչ-որ այլ ոգու կողմից։ Այն առասպելական հարստությունը, որը կարճ ժամանակահատվածում դիզեցին տամպլիերները, բոլոր դարաշրջաններում էլ ունեցել է միևնույն արմատները` հանցագործություններ ու չարիքի սփռում։ Ներկայացնեմ նրանց ֆինանսական հզորության մասին վկայող ընդամենը երկու դրվագ։ Երբ 1250-ին Լյուդովիկոս IX արքան գերի ընկավ սարակինոսների մոտ, այս վերջինները նրա գլխի համար պահանջեցին այն ժամանակների համար անհավանական մի գումար` 25 հազար լիվր ոսկով։ Եվրոպական և ոչ մի պետություն նշված ժամկետում ի վիճակի չէր նման գումար հավաքելու։ Դիմեցին տաճարականներին։ Նրանց անգամ ոչ փարիզյան կենտրոնի, այլ Ակկռայի գանձապահն առանց աչք թարթելու սեղանին շարեց պահանջվող ոսկու բլրակները։ Իսկ երբ 1290 թ. ընկավ Երուսաղեմը, «չքավոր ասպետները» տեղափոխվեցին Կիպրոս, որը նրանք մինչ այդ գնել էին Ռիչարդ Առյուծասրտից` վճարելով աներևակայելի մի գումար` 100 հազար բյուզանդական ոսկեդրամ։
Սակայն 18-րդ դարի սկզբներին միաբանության բնույթն արմատական փոփոխության ենթարկվեց։ Իշխանությունը զավթեցին կաբալիստա-մանիքեական աղանդների հետ սերտորեն կապված ուժերը, որոնք անմիջապես վերաշարադրեցին միաբանության կանոնադրությունը։ Ապաշխարությունը վերացվեց և թույլատրվեց անգամ իրենց շարքերն ընդունել եկեղեցական բանադրանքի ենթարկված անձանց։ Շատ արագ միաբանության մեջ մեծամասնություն սկսեցին կազմել քրիստոնեությանն անարժան կամ ուղղակի թշնամի մարդիկ։ Տամպլիերների ընդունած նոր կանոնադրությանը ծանոթ էին միայն ընտրյալ անդամները, այն խիստ գաղտնի էր և մահվան սպառնալիքի տակ արգելվում էր պահել իրենց մոտ։ Երդման արարողությունից հետո ձեռնադրված անձը պարտավոր էր հրաժարվել Քրիստոսից, ինչպես «կեղծ մարգարեից», ինչպես նաև քրիստոնեական եկեղեցուց։ Դժվար չէ կռահել, որ այդ ամենը հանգեցրեց ամենասանձարձակ այլասերման. տաճարականների նստավայրերը վերածվեցին ամենաանզուսպ օրգիաների որջերի։ Կնիքի վրա փորագրված պատկերը սկսեց մեկնաբանվել բոլորովին այլ կերպ, ռազմիկը և նրա հետևում ինքը` սատանան։ ՈՒ հենց տամպլիերներն էին կանգնած «ազատ որմնադիրների»` «Սողոմոնի տաճարի հոգևոր շինարարների» օրորոցի մոտ։
1945-ին Կարմիր բանակը կատաղի մարտերից հետո գրավեց Ներքին Սիլեզիայի Ալտան բնակավայրում գտնվող միջնադարյան մի ամրոց։ Այստեղ էլ հենց հայտնաբերեցին անսպառ քանակությամբ թղթեր` ինչ-որ խրթին տեքստերով։ Առաջ անցնելով ասեմ, որ այդ ամենը Խորհրդային Միություն տեղափոխելու համար անհրաժեշտ եղավ 25 երկաթուղային վագոն։ Այդ փաստաթղթերը պարունակում էին Արևմտյան Եվրոպային վերաբերող ամենագաղտնի տեղեկություններ և առաջին հերթին Գերմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի մասոնական կազմակերպությունների գաղտնի արխիվները։ Այդ ամենը մի վայրում էր կենտրոնացվել Հիտլերի անձնական հրամանով` հավաքելով դրանք եվրոպական բոլոր նվաճված երկրներից։ Ամբարված ինֆորմացիան իսկապես եզակի էր և այն աստիճանի գաղտնի, որ 1946-ին որպես ռազմական ավար Մոսկվա տարված փաստաթղթերի հիման վրա «ԽՍՀՄ հատուկ արխիվի» ստեղծման բուն փաստն անգամ արխիվային գլխավոր վարչությունը տասնամյակներ շարունակ համառորեն հերքում էր։ Հավաքված փաստաթղթերը ներկայացնում էին ամբողջ աշխարհում «ազատ որմնադիրների» կողմից իրականացվող կառավարման գաղտնի մեխանիզմների և քայքայիչ գործունեության համապարփակ պատկերը։ Գրագրությունը, անձնական գործերը, մասոնական ֆունկցիոներների և գործակալների ցուցակները, շրջաբերական նամակները, ֆինանսական հաշվետվությունները, ժողովների արձանագրությունները, տարբեր երկրների հատուկ ծառայությունների հետախուզական տեղեկությունները. այս ամենը, ասես սկուտեղի վրա, մատուցում էր համաշխարհային անդրկուլիսյան ողջ անցուդարձը։ Եվ միայն մոտ երկու տասնամյակ առաջ Մոսկվայի Վիբորգսկի փողոցի թիվ 3 շենքի ճակատային մասում փակցվեց «ԽՍՀՄ հատուկ արխիվ» ցուցանակը։ Ճիշտ չէր լինի ասել, թե մուտքն այնտեղ հեշտացավ, բայց, ամեն դեպքում, դարձավ հնարավոր։ Եվ ինչն է զարմանալին. երկար ժամանակ այդ եզակի պահուստարանն ուսումնասիրում էին բացառապես արտասահմանցիները, իսկ 1993-ի վերջից` Սպիտակ տան գնդակոծությունից հետո, երբ Մոսկվան հեղեղել էին գործնականում համաշխարհային մասոնական բոլոր ուղղությունների ղեկավարները, սկսվեց այդ փաստաթղթերի զանգվածային տեղափոխությունն արտասահման։ Դուրս բերվեց շուրջ 1 մլն գործ, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ եղավ ավելի քան տասը փակ բեռնատար։
1917-ի վերջերին, երբ բոլշևիկները վերցրին իշխանությունը, գաղափարախոսական ճակատում նրանց առաջին քայլերից մեկը ցարական Ռուսաստանի արտգործնախարարության երկաթե սեյֆերում պահվող բոլոր փաստաթղթերի հրատարակումն էր «АВПР» (Архив внешней политики России և «МОЭИ». (Международные отношения в эпоху империали . անվերջանալի հատորներում։ Նպատակը «ցարիզմի իմպերիալիստական գիշատիչ քաղաքականությունը» ջրի երես հանելն էր։ Այսօր դրա մասին այլևս ոչ ոք չի հիշում, ճշմարիտն ասած, այնտեղ գիշատչային ոչինչ էլ չկա, իսկ արդյունքում հավերժ կմնա առաջնակարգ կարևորության փաստաթղթերի ամբողջական մի հրատարակություն։ Եվս մեկ նման «անձեռակերտ հուշարձան» կանգնեցնել այսօր ոչ ոք չի էլ պատրաստվում, ավելին, այդ իմաստով իջեցված «երկաթե վարագույրը», կարծես, ավելի է թանձրացել։ Մինչ օրս և ոչ մի հայ մարդ գեթ աչքի պոչով հնարավորություն չի ունեցել տեսնելու մեզ համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթերի որևիցե հավաքածու։ ՈՒ եթե անգամ նման հանգամանքներում բավարար հիմքեր կան պնդելու, որ, այսպես կոչված, «երիտթուրքական հեղափոխությունը» պարզապես մասոնական դասական իշխանափոխության օրինակ էր, ապա կարելի է միայն պատկերացնել, թե դրա ինչպիսի ապացույցներ են փոշոտվում արխիվային դարակներում։ Ճիշտ նույնպիսի իշխանափոխության մի այլ օրինակ` Ռուսաստանի 1917 թ. փետրվարյան «հեղափոխությունը», ինքն իրեն է մատնում. ոչ լրիվ ութ ամսվա ընթացքում չորս անգամ փոփոխված կառավարության կազմերը ծայրից ծայր բաղկացած էին տարբեր մասոնական օթյակների անդամներից, ինչը ռուս հեղինակները վավերագրորեն ապացուցել են ամենայն բծախնդրությամբ` նաև այդ արխիվի օգնությամբ։ Այնպես որ, դա ոչ թե «ժամանակավոր», այլ «մասոնական» կառավարություն էր։
Ռումելիայում տեղակայված թուրքական 3-րդ բանակի կրտսեր և միջին սպայական կազմն անասելի գոհ էր անսպասելիորեն իրենց բաժին հասած երջանկությունից։ Հայտնվել էին մարդիկ, որոնք աջ ու ձախ մեծ գումարներ էին բաժանում, ճիշտ է, ինչ-որ անհասկանալի բաներ խոսելով ազատության և եղբայրության մասին։ Բառերն օդի մեջ անհետանում էին, իսկ շլացուցիչ փայլով ոսկին մնում էր նրանց գրպաններում։ Սիոնիստական էմիսար, մասոն Էմանուել Կարասոյի ճակատային փորձը` Աբդուլ Համիդից գնել Պաղեստինի ինքնավարությունը, կոշտ հակահարվածի էր հանդիպել, բայց նույն նպատակին շեղակի ճանապարհով հասնելու համար նրան լայն լիազորություններ և, որ ավելի կարևոր էր, անսահմանափակ ֆինանսական միջոցներ էին տրամադրել։ Կարծում եմ` կհամաձայնեք, որ այսօր անհրաժեշտություն չկա հայ ընթերցողին երկար-բարակ պատմելու, թե ինչպես կարելի է փողի ուժով ծեփել ցանկացած կուսակցություն։ Ասեմ միայն, որ որպես «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոն ընտրված Սալոնիկում անցած դարասկզբին ապրող շուրջ 110 հազար բնակիչներից 70 հազարը հրեաներ էին։ Ամեն դեպքում, ավելորդ չեմ համարում գոնե մեկ հղում կատարել. սկզբնաղբյուրը ոչ անհայտ Թ. Ի. Լոուրենսն է, որը պատմության մեջ հայտնի է որպես Լոուրենս Արաբացի. «Ես համարում եմ, որ մեր անարդյունավետ քաղաքականության մեղքի մեծ բաժինն ընկնում է դեսպանատան քաղաքական խորհրդական Ֆիցմորիսի վրա, որը շատ խորաթափանց և անհավանական էներգիայի տեր մի անձնավորություն էր։ Նա իր կյանքի կեսն անցկացրել էր Թուրքիայում և դեսպանատան ու տեղական իշխանությունների միջև պաշտոնական միջնորդ էր։ Նա գիտեր ամեն ինչ, նրանից վախենում էին Թուրքիայի բոլոր անկյուններում։ Դժբախտաբար, նա մոլեռանդ հռոմեացի կաթոլիկ էր և անչափ ատում էր մասոններին ու հրեաներին։ Երիտթուրքական շարժումը կիսով չափ բաղկացած էր թաքնված հրեաներից և իննսունհինգ տոկոսով` մասոններից։ Այդ իսկ պատճառով նա դիտարկում էր այն որպես դիվային և Անգլիայի ողջ ազդեցությունն օգտագործում էր աջակցելու համար ժողովրդականություն չվայելող սուլթանին և նրա պալատական խառնախմբին։ ...Նրա հեղինակությունը շատ բարձր էր, և ԱԳՆ անձնակազմը խոնարհվում էր նրա առջև»։
1991-ի նոյեմբերի 16-ին Բորիս Ելցինը պարգևատրվեց մի կոչմամբ, որը կրում են համաշխարհային մասոնական կառավարության բոլոր անդամները` «Մալթայի միաբանության ասպետ-կոմանդոր», որի լրիվ զգեստավորմամբ էլ նա իրենից շատ գոհ կեցվածքներ էր ընդունում տեսախցիկների առջև։ Պարգևը, կարելի է ասել, տրվել էր կանխավճարով, սակայն հետագայում նա մի բան էլ ավելցուկով արդարացրեց «բարձր վստահությունը»։ Դատեցեք ինքներդ. բարեփոխումների միայն առաջին չորս տարիների ընթացքում ռուսաստանյան տնտեսության կրած վնասի ընդհանուր չափն ավելի քան տասն անգամ գերազանցում էր այն կորուստները, որ հասցվել էին ողջ ԽՍՀՄ-ին Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Նախագահի պաշտոնում նրան փոխարինած Վլադիմիր Պուտինը, ինչ խոսք, բոլոր առումներով ավելի ժուժկալ անձնավորություն է, բայց նա էլ ամեն անգամ չի կարողանում զսպել ափերից դուրս հորդացող ջերմ զգացմունքներն այսօր աշխարհում ամենաազդեցիկ մասոնական կառույցի` «Բնայ բրիտ» («ՈՒխտի զավակներ») միաբանության ղեկավար Հենրի Քիսինջերի հետ հանդիպելիս։ Ողջագուրումների առանձնահատուկ ջերմությունից Ռուսաստանը և ռուս ժողովրդին իրապես սիրող բոլոր մարդկանց արյունը սառչում է երակներում։
Եթե մինչ այս պահը շարադրանքն առանձնակի բարդություններ չէր հարուցում, ապա մեր օրերում գրեթե ամբողջապես կերպարանափոխված մասոնների գործունեության նկարագրությունը բավականին դժվար խնդիրներ է առաջադրում։ Դա նույնն է, այլաբանորեն ասած, թե փորձես ամուր բռնել մեդուզայանման տձև մի էակի, որի դոնդողանման մարմինը ձգվում է, փաթաթվում մատներիդ, հետո անէանում ու կրկին հառնում ամենաանսպասելի վայրում։ Հենց սա էլ կազմում է «ցանց» հասկացության առանցքը։ Դիմացդ չկա այլևս տեսանելի թշնամին, անգամ հակառակորդներիդ ուրվագծերն են առկայծում աղոտ ու անորոշ։ Իսկապես էլ, մի տեսակ դժվար է որպես թշնամի ընկալել այս կամ այն ոչ կառավարական կազմակերպությունը կամ տարատեսակ հիմնադրամներն ու բարեգործական կազմակերպությունները։ Դրանց մի զգալի մասն իրար հետ կապված է անտեսանելի թելերով և կազմում է համընդհանուր մի ցանց, որը միակենտրոն ղեկավարվում է աննկատելի ազդակների միջոցով։ Ամեն քայլափոխի ընթանում է չընդհատվող, շարունակական պայքար քաղաքականության, տնտեսության, գաղափարախոսության, ինֆորմացիոն դիմակայության բնագավառներում։ Ավելի պարզ ասած` մասոնական իշխանության ուղղահայացը վերածվել է հորիզոնականի` տարածվելով ու ներթափանցելով մարդկային գործունեության բոլոր ոլորտները։ Սակայն դրանից նրա էությունն ամենևին չի փոխվել, այն, թերևս, դարձել է է՛լ ավելի վտանգավոր։ Չէ՞ որ մասոնությունը ինչպես եղել, այնպես էլ մնում է գաղտնի խմբակցություն, որը հետապնդում է եբրայական կրոնի ուսմունքի սկզբունքների հիման վրա համաշխարհային տիրապետության հասնելու նպատակ։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4485

Մեկնաբանություններ